News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մյունխենի կացարանի աշխատակիցները, օգտագործելով ծանոթությունների Tinder բջջային հավելվածը, փորձել են նոր տերեր գտնել իրենց չորքոտանի բնակիչների համար, որոնք երկար ժամանակ առանց ընտանիքի են, հայտնում է Deutsche Welle-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախ որոշվել է 15 կենդանիների համար բոլոր կանոններով՝ լուսանկարներով եւ տվյալներով, հաշիվներ ստեղծել ծանոթությունների բջջային հավելվածում: Հավելվածի օգտվողները չատի միջոցով կկարողանան կապ հաստատել կացարանի հետ, որի աշխատակիցները պոտենցիալ նոր սեփականատերերին հստակեցնող հարցեր կտան, օրինակ՝ շուն կամ կատու ձեռք բերել ցանկացողները այգի կամ հողամաս ունե՞ն, ինչպիսի՞ն են կենսապայմանները, աշխատավայրում որքա՞ն ժամանակ են անցկացնում նրանք, որքա՞ն կկարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանի կենդանիներին եւ այլն:

Առաջին «ժամադրությունները» տեղի կունենան կացարանում`փորձառու աշխատակիցների վերահսկողությամբ, ինչը կօգնի պարզել, թե որքանով են կենդանիները եւ նրանց ապագա տերերը իսկապես լավ համապատասխանում միմյանց: Միայն դրանից հետո կարող են կնքվել փոխանցման պայմանագրեր:

Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ Tinder բջջային բեռլինյան հավելվածն արդեն ուներ Tindog խորագիր, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել օգտատերերի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ