News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն խոսքերի համար, որ Թուրքիան կշարունակի միգրանտներ ընդունել՝ պատճառաբանելով կառավարության կողմից ներհոսքի «հաջող ֆինանսավորումը»: Այս մասին հայտնում է Ahval-ը:

Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրել է Թուրքիայի քաղաքացիներին պատկանող տարածքները որպես ներդրումներ «վաճառելու» համար և կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդ` 2023 թ. ընտրությունների նախաշեմին։

«Եկեք գնանք արտահերթ ընտրությունների՝ ժողովրդի հավանությամբ»,- իր Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն:

Ուրբաթ օրը, խոսելով Թուրքիայի 4 միլիոն միգրանտ բնակչության մասին, Էրդողանը հայտարարել էր, որ իր կառավարությունը կշարունակի նրանց ապաստան տրամադրել: Այս հայտարարությունն արվել է Աֆղանստանից միգրանտների մեծ հոսքի ֆոնին, որոնք երկիր են ժամանում հարեւան Իրանից՝ ռազմական գործողությունների սրման ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ