News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օդաչու Համիդուլլահ Ազիմին զոհվել է իր տրանսպորտային միջոցին ամրացված ռումբի պայթյունի պատճառով, հայտնել են պաշտոնատար անձինք՝ հավելելով, որ պայթյունի հետեւանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Ariana News-ը:

«Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուհաջիդը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թալիբները: Նա նաեւ հաստատել է, որ պայթյունը այն ծրագրի մի մասն է, ըստ որի՝ ԱՄՆ-ում պատրաստված աֆղանցի օդաչուները «պետք է ոչնչացվեն»: Աֆղանստանցի պաշտոնյաների խոսքերով, շաբաթօրյա սպանությունից առաջ «ծրագիրն» արդեն առնվազն յոթ օդաչուների կյանք էր խլել:

Ամերիկացի եւ աֆղանստանցի պաշտոնյաները կարծում են, որ սա ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված ռազմական օդաչուների աֆղանական կորպուսը ոչնչացնելու միտումնավոր փորձ է, քանի որ ռազմական գործողությունները ամբողջ երկրում սրվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ