News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիացի հարսանեկան երգիչ Ալի ալ Դիկը քրեական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար Հաթայ նահանգում կայացած համերգի ժամանակ։

Համաձայն Bold լրատվական պորտալի, Դիկին մեղադրել են այն բանում, որ նա քննադատել է Էրդողանին եւ գովաբանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երգերի ընդմիջումներին։

Թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել երգչին վերադառնալ Սիրիա մինչեւ հետաքննության ավարտը։ Տեղեկացվում է, որ համերգի տեսանյութերում չկան ապացույցներ, որ երգիչը վիրավորել է Էրդողանին։

Առնվազն 29 000 մարդ ամբողջ Թուրքիայում ենթարկվել է հետաքննության Էրդողանին, թուրք ժողովրդին եւ կառավարական պաշտոնյաներին «վիրավորելու» համար 2019թ. սոցցանցերում տեղեկությունների պատճառով։

Համաձայն Թուրքիայի Քր. օր. վիճելի 299 հոդվածի՝ նախագահին վիրավորելը հանցագործություն է համարվում Թուրքիայում, ինչի համար սպառնում է չորս տարվա ազատազրկում։ Էրդողանի ամենափոքր իսկ քննադատությունը համարվում է վիրավորանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ