News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքում սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գյուղացիները մասամբ կարողանում են իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը:

«Որ հատվածները որ վտանգի տակ են, գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, իսկ որ հատվածներում, որ ավելի անվտանգ է, մարդիկ պարտադիր իրականացնում են գյուղատնտեսական գործունեություն, բայց դե ամեն դեպքում մարդիկ անհանգիստ են»,- ասաց նա:

Խոշոր եղջերավոր անասունների թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ անցնելու նոր դեպքեր չեն եղել:

«Կութից 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին անցել թշնամու կողմ, որը մինչեւ հիմա չեն վերադարձրել, Կառավարությունն էլ ուրբաթ օրվա դրությամբ այդ մարդկանց չի փոխհատուցել»,-ասաց համայնքապետը:

Նշենք, որ 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունները պատկանում էին 5 ընտանիքի:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ