News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկու անվանումներն էլ պետք է օգտագործվեն՝ Լեռնային Ղարաբաղ եւ Արցախ: Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հարցն այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներկայացնել Ղարաբաղի գրավյալ հատվածը որպես ամբողջ Ղարաբաղ եւ երկրորդ պլան մղել հայաբնակ Ղարաբաղի գոյությունը՝ դրանով իսկ կեղծելով իրողությունները:

ԱԳ նախարարը նշել է, որ տերմինաբանության հետ կապված իսկապես խնդիրներ կան: «Նախ, նույնիսկ աշխարհագրորեն Արցախն ու Ղարաբաղը հարյուր տոկոսով  չեն համընկնում: Ղարաբաղն ավելի լայն հասկացություն է, Ղարաբաղը ներառում է Արցախի մեծ մասը, Ուտիկը, Սյունիքի բավականին մեծ մասը, գրեթե ամբողջ Զանգեզուրը եւ Նախիջեւանի մի մասը:

Երկու անուններն էլ պատմական հայերեն են, եւ այդպես է ստացվել, որ մենք պարտավոր ենք օգտագործել երկու անվանումներն էլ՝ լինի դա Լեռնային Ղարաբաղ, թե ցածրադիր Ղարաբաղ, թե Արցախ: Արցախի Հանրապետությունը հազարամյակների ընթացքում կուտակված այդ ամբողջ իրավական, պատմական անցյալի, Ղարաբաղի եւ Արցախի ժառանգության ժառանգորդն է: Այդ ժամանակ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չկային: Այդ իմաստով «նվիրել» Ղարաբաղն Ադրբեջանին անընդունելի է, եւ նույնը վերաբերում է նաեւ Արցախ անվանմանը»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ