News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը անհատական պատժամիջոցներ է սահմանել հակառուսական գործունեության մեջ ներգրավված մի շարք բրիտանացիների նկատմամբ՝ արգելելով նրանց մուտքն իր տարածք, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Մեծ Բրիտանիայի իշխանությունների անբարյացակամ գործողություններին ի պատասխան եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա ռուսական կողմը որոշում է կայացրել անհատական պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվում է», - նշվում է ՌԴ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլայ Լախոնինի մեկնաբանության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաեւ, որ «ոչ բարեկամական ցանկացած քայլ չի մնա առանց համարժեք պատասխանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ