News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան հայտարարել է տասնյակ պետական նախարարությունների 207 աշխատակիցների ձերբակալման մասին՝ հակակոռուպցիոն մարմնի վերջին գործողությունների արդյունքում, հաղորդում է AP-ն:

Ձերբակալվածների անունները չեն նշվում, եւ անհասկանալի է, թե երբ են կատարվել ձերբակալությունները: Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային հանձնաժողովը, որը հայտնի է որպես «Նազահա», ձերբակալությունների մասին հայտարարել է երկուշաբթի ուշ երեկոյան:

Գահաժառանգ արքայազնի հակակոռուպցիոն զտումը սկսվել է 2017 թվականի վերջին: Այն օգնել է նրան ամրապնդել իշխանությունը եւ թագավորությանը բերել է 106 միլիարդ դոլարի ակտիվներ:

Հանձնաժողովը հայտարարել է, որ հետաքննությունների վերջին փուլում ավելի քան 460 մարդ հայտնվել է հետախուզման մեջ, ինչի արդյունքում Սաուդյան Արաբիայի 207 քաղաքացիներ եւ բնակիչներ ձերբակալվել են կոռուպցիայի, իշխանության չարաշահման եւ խարդախության մեղադրանքով:

Ապրիլին հանձնաժողովը հայտարարել է, որ պետական հատվածից 176 մարդ ձերբակալվել է նույն ձեւով՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Թագավորությունում հակակոռուպցիոն զտումը իր գագաթնակետին է հասել 2017-ի վերջին, երբ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը թիրախավորեց ավելի քան 300 արքայազների, հասարակական գործիչների եւ գործարարների, որոնք խորհրդանշում էին այն էլիտար կառույցը, որը շրջապատում էր Ալ Սաուդի իշխող ընտանիքը:

Թեեւ թագավորությունը այդպես էլ չի հաստատել ձերբակալվածների անունները, նրանց թվում եղել են միլիարդատեր արքայազն Ալվալիդ բին Թալալը եւ սաուդցի շինարարական մագնատ Բաքր Բինլադինը:

Անցյալ տարի եւս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել իրենց պաշտոններից եւ պատասխանատվության ենթարկվել: Նրանց թվում են եղել արքայազն Ֆահադ բին Թուրքի բին Աբդուլազիզը, որը ղեկավարում էր Սաուդյան Արաբիայի գործողությունները Եմենում, եւ նրա որդին՝ արքայազն Աբդուլազիզ բին Ֆահադ բին Թուրքին, որը Ջուֆ շրջանի փոխնահանգապետն էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան թագավորի ձերբակալված եղբայրը թագաժառանգ արքայազնին գահը հանձնելու դեմ է հանդես եկել
77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին․․․
Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես
Նա 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում...
Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են միլիարդատերերին կալանավորված պահել
Նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում…
Էր Ռիադի իշխանություններր հայտնել են հակակոռուպցիոն գործով ավելի քան 100 մլրդ դոլար առգրավել
Ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ…
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում․․․
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատ են արձակել հայկական արմատներով սաուդցի արքայազն Ալ -Վալիդ իբն Տալալին
Նաեւ կալանավորվել էր նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Թալալը։ Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ․․․
Ամենաշատ