News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ արդյունաբերական մի քանի ձկնատեսակներ, ներառյալ անչոուսը, ծովատառեխը եւ սարդինը, շուտով կանհետանան կլիմայական փոփոխությունների պատճառով, գրում է HighTech-ը՝ հղում կատարելով Nature Climate Changе ամսագրին։

Քանի որ ջրի ջերմաստիճանը համաշխարհային օվկիանոսում ավելի արագ է բարձրանում, քան երբեւէ, ձկներն արագ դեգրադացվում են ու մահանում գոյապայքարում։ Հետազոտության հեղինակները նշում են, որ իրավիճակը վտանգավոր է ոչ միայն ձկնատեսակների, այլեւ մարդկանց համար։ Կլիմայի փոփոխության խնդիրը կվատացնի նաեւ պարենային ճգնաժամը. արդյունաբերական տեսակները, որոնք մարդիկ սովոր են օգտագործել սննդի մեջ, կդառնան հազվադեպ կամ ընդհանրապես կվերանան առաջիկա տասնամյակներում, բացատրում են գիտնականները։

Չիլիացի եւ բրիտանացի գիտնականների հետազոտությունում օգտագործվել է տվյալների մեծ շտեմարանի վիճակագրական վերլուծություն ձկների գլոբալ տարածված տեսակների մասին՝ վերջին 150 մլն տարում դրանց էվոլյուցիան ուսումնասիրելու համար։

Դրանում հիմնական ուշադրությունը հատկացվում է Clupeiforms-ին՝ ձկների շատ տարատեսակ խումբ, որն ապրում է ամբողջ աշխարհում։ Դրա մեջ մտնում են ձկնորսության համար այնպիսի կարեւոր տեսակներ, ինչպիսին են անչոուսները, ատլանտյան ծովատառեխը, ճապոնական սարդինը, խաղաղօվկիանոսյան ծովատառեխը եւ հարավամերիկյան սարդինը։ Սակայն ադրյունքները նշանակություն ունեն բոլոր տեսակների համար։

Մինչ այժմ ձուկը գործ ուներ միայն օվկիանոսի միջին ջերմաստիճանի առավելագույն բարձրացման հետ Ցելսիուսի մոտ 0,8 աստիճանով հազարամյակի ընթացքում։ Դա շատ ավելի ցածր է, քան ջերմացման ներկա տեմպերը՝ 0,18 աստիճան տասնամյակում 1981-ից սկսած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ