News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք-ադրբեջանական գործողություններն ուղղված են Հայաստանին «Հյուսիս-Հարավ» նախագծից դուրս մղելուն: Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Երբ մենք խոսում ենք հաղորդակցությունների մասին, մենք պետք է հասկանանք, թե պատրաստ է արդյոք Վրաստանը միանալ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին այն երթուղով, որը մենք ենք ուզում: Արդյոք մենք հնարավորություն կունենա՞նք դեպի Աջարիա, դեպի Փոթի ճանապարհ կառուցել (հաշվի առնելով, որ Թուրքիան այնտեղ լուրջ ազդեցություն ունի), թե՞ Վրաստանը կնախընտրի աշխատել Բաքվից եկող երթուղու վրա: Այլ հարց է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները: Եթե նայեք քարտեզին, դրանք կապված են երկու ռազմավարական ճանապարհների՝ Տիգրանաշենի հետ (որը Երեւանը կապում է Մեղրիի հետ) եւ, այսպես կոչված, «տավշյան անկլավների» հետ (որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ)»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս ամենն ունի հեռահար նպատակներ՝ հաշվի առնելով, որ այս նախագծի մասնակից դառնալու համար կատաղի պայքար է ընթանում:

«Թուրք-ադրբեջանական գործողություններն ուղղված են Հայաստանի սուբյեկտիվությանը վնաս հասցնելուն եւ նրան, որպես պայմանավորվող կողմի, համաշխարհային մեգանախագծերից դուրս բերելուն: Հետեւաբար, անհրաժեշտ է դրան պատշաճ ուշադրություն դարձնել, հակառակ դեպքում կարող է շատ ուշ լինել, եւ այդ ժամանակ արդեն մեզ հետ ոչ ոք չի ցանկանա բանակցել, իսկ «Հյուսիս-Հարավ» նախագիծը կանցնի ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանով»,-հավելեց Ղազինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ