News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ըստ ասիական «Asian Banking & Finance» ֆինանսական պարբերականի Արդշինբանկը հերթական անգամ ճանաչվել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ»: ABF Retail Banking Awards մրցանակը շնորհվում է այն առաջատար բանկերին, որոնք ներկայացրել են նորարարական ապրանքներ և ծառայություններ մանրածախ բանկային գործառույթների համար և նշանակալի ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում։

«Asian Banking & Finance» պարբերականի մրցանակի հավակնորդներին ընտրել է առաջատար ասիական կազմակերպությունների, այդ թվում` Pricewaterhouse Coopers, KPMG, Deloitte և Ernst and Young ընկերություններից կազմված ժյուրին: Ժյուրիի կողմից դիտարկվել են հավակնորդների ռազմավարությունը, ծառայություններն ու ապրանքները՝ գնահատելով դրանց ձեռքբերումները նորարարության, առավելությունների և առաջադեմ հնարավորությունների շուկայում: Համավարակով պայմանավորված՝ մրցանակները հաղթողներին շնորհվել են առցանց ներկայացմամբ։

Ըստ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի՝ բանկն այդ հեղինակավոր մրցանակը ստացել է, խոշոր քաղաքներից բացի, նաև Հայաստանի մարզային փոքր քաղաքներում որակյալ ֆինանսական ծառայությունների զարգացման և շարունակական առաջխաղացմանն ուղղված ջանքերի համար։ «Այս մրցանակը ևս մեկ ապացույց է, որ Արդշինբանկը իրավամբ արժանի է լինելու Հայաստանի բանկերի առաջատարների ցանկում, քանի որ մշտապես բարելավում է իր ծառայությունները և մանրածախ ֆինանսական ծառայությունների ոլորտում ժամանակակից լուծումներ կիրառում։ Մենք ուրախ ենք, որ մեր ջանքերը գնահատվել են և մեզ հաջողվել է դա իրագործել ամբողջ աշխարհի համար համավարակի դժվարագույն պայմաններում»,- ասաց Ա․Անանյանը։

«Համաշխարհային ճգնաժամի ժամանակ, երբ համավարակի պատճառով հայտնվեցինք նոր իրականությունում, այս տարվա հաղթող բանկերը կարողացան արագ կողմնորոշվել և բոլոր կարևոր ցուցանիշներով պահպանել իրենց դիրքերը իրենց երկրի բանկային համակարգի առաջատարների շարքում։ Մենք հուսով ենք, որ, չնայած շատ բարդ ժամանակներին, նրանք ապագայում ևս կշարունակեն հաճախորդներին լավագույն ծառայություններ մատուցել»,- իրադարձությունը մեկնաբանել է «Asian Banking & Finance» ամսագրի խմբագիր Թիմ Չարլտոնը։ 

Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
Ամենաշատ