News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պարոն Մինասյան, ջղաձգում է առաջացնում մարդկանց մոտ, երբ պայմանականորեն 120 մլն դոլար պետությունից գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգեւավճարի մասին ու դա անվանում կոռուպցիա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ ամբիոնից ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ջղաձգումներ է առաջացնում, երբ շենքեր, «ասաբնյակներ» սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում եւ ամեն օր խոսում են 90 հազար դրամ վարորդին կամ պահակին պետական շենքում տրված պարգեւավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում, երբ ասում եք՝ պաշտոնաթող նախագահները, ղեկավարները պետք է տուն ունենան, իսկ գործող երկրի ղեկավարին պետությունը տնով չպետք է ապահովի։ Ջղաձգում է առաջացնում, որ դուք ձեռքի հետ անտեսում եք անվտանգության խնդիրը, որովհետեւ բնակարանը նաեւ անվտանգության խնդիր է առաջացնում։ Ենթադրենք՝ ինչ–որ բաշիբոզուկներ, պահն օգտագործելով, ուզում են սպանել ԱԺ նախագահին, վարչապետին, ԱԺ փոխնախագահին եւ պուճուր խմբակներով սահման շարժվելու փոխարեն շարժվում են իմ, պարոն Միրզոյանի տան ուղղությամբ, որ հնարավորություն ունենան, գնան էդ մարդկանց սպանեն։ Հետո ասեն՝ ամբոխը սպանեց»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը զարմանք հայտնեց, թե ինչպես է ընդդիմությունն արդարացնում Սերժ Սարգսյանին ինքն իրեն տուն նվիրելու համար, որը վերջին ամենամեծ սխալն է եղել եւ ընդհանրապես ինչու է Արծվիկ Մինասյանը եւ «Հայաստան» խմբակցությունն Սերժ Սարգսյանին փաստաբան լինելու պարտավորություն ստանձնել։

Այնուհետեւ ԱԺ խոսնակը հիշեցրեց իր ավելի վաղ արած առաջարկը. «Եկեք սկսենք պաշտոնաթող երկրի ղեկավարներից, վերցնենք առանձնատները, դրանք ավելի մատչելի եւ ավելի հարմար են, դրանք տանք»,– նկատի ունենալով ընդդիմության այն առաջարկը, որ կառավարական առանձնատները պետք է տալ պատերազմում հաշմանդամ դարձած տղաներին՝ վերականգնողական կենտրոն ունենալու համար։

Շարունակելով պարգեւավճարների թեման, Սիմոնյանը նշեց, որ այսօր իր գրասենյակի համար չի կարող մասնագետներ հրավիրել, որովհետեւ աշխատավարձը ցածր է, մրցունակ չէ.

«Շատ հարմար է գալ այս ամբիոնից ու ասել, թե կոռուպցիա է։ Հա, ես կոռումպացված եմ, 120 հազար դրամ պարգեւավճար եմ ստացել 7–րդ գումարման ԱԺ–ում, կարող եք բազմապատկել 12, վերածեք դոլարի ու գրեք այդ մասին։ Անկեղծ չեմ հասկանում»։

Տպել
Ամենաշատ