News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ իր ամենասիրելի ուտեստը բորշն է, իսկ ազատ ժամանակը նախարարը նախընտրում է անցկացնել բնության գրկում, հայտնում է ՏԱՍՍ -ը:

«Իմ ամենասիրած ուտեստը բորշն է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին «Տավրիդա» արտ կլաստերի անդամների հետ հանդիպմանը:

Նա նաեւ նշել է, որ նախընտրում է հանգստանալ բնության գրկում, մասնավորապես՝ Սիբիրում: «Նախկինում ավելի շատ էի դահուկներ քշում, հիմա` ավելի քիչ: Երբեմն գնում եմ ընկերոջս որսորդական ֆերմա՝ բնությանը նայելու: Իսկ ամռանը՝ Սիբիր, պաշտում եմ Ալթայը, իմ ամենասիրելի գետը՝ Կատունը, այնտեղ նաեւ վտակներ կան: Առայժմ ինձ հաջողվում է դա անել կարճ ժամանակով, այնուամենայնիվ, տարեկան 10-12 օր փորձում եմ»,- հավելել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ