«Թալիբանը» գրավել է Աֆղանստանի մեծությամբ երրորդ քաղաքը եւ Քաբուլի մերձակայքում գտնվող նահանգի ռազմավարական կենտրոնը, հաղորդել է AP-ն:
Գերատի գրավումը թալիբների ամենամեծ հաջողությունն էր՝ մեկշաբաթյա բլից հարձակմամբ գրավել են Աֆղանստանի 34 նահանգներից 11-ի կենտրոնները: Մինչդեռ Գազնիի գրավումը փակում է Աֆղանստանի մայրաքաղաքը երկրի հարավային նահանգների հետ կապող կարեւոր մայրուղին, որոնք նույնպես ենթարկվում են թալիբների հարձակումներին: