News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր նոր համաձայնագիրը սահմանների դելիմիտացիայի մասին նշանակելու է, որ կարգավորման փաթեթից դե ֆակտո իրացվելու է նաեւ տրածքային ամբողջականության սկզբունքը, անգամ այն պարագայում, եթե այսօրվա կապիտուլյանտներին դեմ չտան մի տարբերակ, որով միանգամից ու վերջնականորեն կամրագրեն Արցախի մնացյալ հատվածը Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, նշել է...

«Քանի ԱԺ աշխատանքներում դադար է առաջացել, փորձեմ կրկին հանգամանորեն անդրադառնալ այս հարցին՝ բացահայտելով այն վտանգները, որոնք կառաջանան կապիտուլյանտ իշխանությունների հերթական արկածախնրության պատճառով:

Նախ հիշեցնեմ, որ Հայաստանը մեր օրոք մշտապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ ազգերի ինքնորոշոման իրավունքի խնդիր: Բազմիցս բացատրել ենք նաեւ, որ տարածքային ամբողջականության հարցը չի հակադրվում ինքնորոշման իրավունքին, քանզի առաջինը միջպետական հարաբերությունների խնդիր է, իսկ երկրորդը մետրոպոլիա - ռեգիոն հարթության մեջ է:

Արտաքին աշխարհի առումով այս հայտարարությունները ամրագրվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջան անդամության գործընթացներով տարբեր միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում եւ Եվրոպայի Խորհրդում:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր թողած ժառանգությունը ներառում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրագույն մակարդակում ամրագրված երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի:

Հերթով քննարկենք:

1. Արցախյան վերջին պատերազմը խախտեց այս սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառումը, եւ Ադրբեջանը, օգտվելով տգետ պոպուլիստների շնորհիվ առաջացած բարենպաստ պայմաններից, ուժային ճամապարհով, միջազգային հանրության լռության եւ դրան հաջորդած կապիոտւլյացիոն հայտարարաության պարագայում, զավթեց Արցախի տարածքի մոտ 75%-ը: Այսնինքն, խախտվեց Արցախյան կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Ի դեպ, առ այսօր Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ուժի գործադրման սպառնալիքով:

2. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր նոր համաձայնագիրը սահմանների դելիմիտացիայի մասին նշանակելու է, որ կարգավորման փաթեթից դե ֆակտո իրացվելու է նաեւ տրածքային ամբողջականության սկզբունքը, անգամ այն պարագայում, եթե այսօրվա կապիտուլյանտներին դեմ չտան մի տարբերակ, որով միանգամից ու վերջնականորեն կամրագրեն Արցախի մնացյալ հատվածը Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաեւ, որ այդ հնարավոր փաստաթուղթը նաեւ նոր ականներ է դնելու Հայաստանի համար՝ վերակենդանացնելով անկլավների հարցը եւ անվտանգային նոր ռումբեր տեղադրելով Հայաստանի կենսական կոմունիկացիաների տակ:

Այսպես կոչված անկլավների հարցը լուծվել էր ռազմական փոխադարձության սկզբունքով դեռեւս առաջին պատերազմի ընթացքում՝ տարածքների փաստացի եւ ուժային փախանակաման սկզբունքով՝ Արծվաշենը երեք ադրբեջանաբնակ գյուղերի դիմաց: Վերանկլավացման գործընթացը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին:

3. Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից չիրացված, «անտեր եթիմի» կարգավիճակում է մնալու միայն մեկ սկզբունքը՝ մեզ համար կարեւորագույն ինքնորոշման իրավունքը:

Պետք չէ Քիսինջեր կամ Բժեզինսկի լինել, հասկանալու համար, որ փաթեթի տակը մնացած այս խնդիրը առանձին, ինքնուրույն իրացվելու շանս այլեւս երբեք չի ունենալու, այսպիսով խաչ դնելով հայկական Արցախ պահպանելու հնարավորության վրա:

Ամփոփելով՝ մի պատկերավոր օրինակ բերեմ:

Աշխարհի եւ ոչ մի նորմալ վիրաբույժ չի կարի այն վերքը, որի տակը թարախակալած է եւ արյունահոսոխ: Անշուշտ նման վերձը երբեք չի լավանա, ավելին, այն ուղղակի վտանգ կհանդիսանա հիվանդի կյանքի համար:

Հիմա նույն բանը ուզում են անել Արցախի հետ՝ չի կարելի գնալ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի առանց Արցախի կարգավիճակի խնդրի վերջնական հստակեցման:

Ավաղ, մեր երկիրը դժբախտաբար ներկայացնող ղասաբը դա չի հասկանալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ