News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 13–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարեւորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը եւ պատրաստակամ է այսուհետ եւս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայաստանում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին գնահատանքի եւ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով եւ կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ