News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի մայիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի  տրամադրած վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 13 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.3% - ով (2020թ.՝ 4 տրլն 150 մլրդ դրամ), իսկ 2021թ․  մարտի համեմատ նվազել է 1.9% - ով (2021թ. մարտ՝ 4 տրլն 90 մլրդ դրամ) ։ Եթե հաջորդող ամիսներին ևս անկումը շարունակվի, ապա կարելի է եզրակացնել, որ  վարկավորումը դարձել է խնդրահարույց ինչպես բանկերի, այնպես էլ քաղաքացիների համար։

Ի դեպ, վերջին 12 տարիներին ՀՀ առևտրային բանկերից քաղաքացիներին տրվող վարկերի ծավալը հնգապատկվել է, մասնավորապես, եթե 2009 թվականի վերջի դրությամբ բանկերի վարկային պորտֆելը կազմել է 806 մլրդ դրամ, ապա արդեն 2017 թվականին վերջինս աճել է 30.1% - ով՝ կազմելով 2 տրլն 677 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ գրեթե 4 անգամ՝ կազմելով 3 տրլն 631 մլրդ դրամ։

Ինչ վերաբերում է վարկային տոկոսադրույքներին, ապա 2017-2021 թվականներին դրանք ցուցաբերել են նախնական շրջանում նվազման, ապա կայունացման միտում, ինչը հիմնականում պայմանավորված է բանկային համակարգում դրսևորվող մրցակցությամբ։

Այս ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերից սպասարկվող հաճախորդների թիվը ևս դրսևորել է աճման միտում, մասնավորապես՝ 2017 թվականի համեմատ 2021 թվականին աճը կազմել է 25.6%:

Տնտեսվարման արդի պայմաններում ՀՀ համար կարևորագույն հիմնախնդիրներից են մրցունակ տնտեսության ձևավորումը, ներդրումային ակտիվության բարձրացումը, քաղաքացիների բարեկեցության աճը, ինչպես նաև ֆինանսական և բանկային ոլորտում իրավիճակի կայունությունը։

Արամ Աճեմյան

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ