News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք և տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ  աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են  ԱՀ նախագահի աշխատակազմից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին և կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված  ընտանիքներին:

Զեկուցելով աշխատանքների ընթացքի մասին՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նախագահին ներկայացրել է, որ շենքերը կունենան 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ: Նախարարի խոսքով՝ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 4-ինը կսկսվեն օրեր անց:

Բավարար գնահատելով կատարվածը՝ երկրի ղեկավարը հանձնարարել է հարևանությամբ գտնվող հարթավայրային տարածքում առաջիկա ժամանակահատվածում սկսել ևս 10 նմանատիպ բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով,  որոնք տրվելու են Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների:

Հաջորդ թաղամասը, որտեղ եղել է Հանրապետության նախագահը, կրկին կառուցվում է հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսված է 102 ընտանիքների համար և ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից. շինաշխատանքները իրականացվում են 6 կապալառու ընկերությունների կողմից: Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին:

Ըստ նախագծի՝ երկու թաղամասերն էլ կեցության համար կունենան բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, խաղահրապարակներ, զբոսայգիներ,  դպրոցական շենք՝ բոլոր հարմարություններով:

Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի  կարևորությունը, նշել, որ տվյալ թաղամասերում կառուցվող  402 բնակարանները մեծապես օգնելու են մեղմել ստեղծված իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ