News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի կառավարությունից։

Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ  իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետեւաբար եւ ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաեւ 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, եւ ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու  անընդունելի: 

Վերջին օրերին Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել են  ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։ Նշվել է, որ  արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են ջրի բաքեր, ինչպես նաեւ ջրատարներով եւ հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։

Որպես ժամանակավոր լուծում՝ երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը եւ խմելու ջրի մատակարարման  ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաեւ օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման եւ նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ,  անհրաժեշտ է արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել եւ ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաեւ Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։ Պատարայի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրել  մայրաքաղաքի  շուրջօրյա ջրամատակարարման  համակարգը, ինչպես նաեւ կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու եւ ոռոգման ջրի հարցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ