News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավման մեջ մեղադրել է Աֆղանստանի զինված ուժերին:

Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը չէր ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ն մտնի Աֆղանստանում «հակամարտության երրորդ տասնամյակ», եւ կարծում է, որ ժամանակն է, որպեսզի աֆղանական բանակը պաշտպանի երկիրն ԱՄՆ կողմից միլիարդավոր դոլարների ներդրումներից եւ ուսուցումից երկու տասնամյակ անց: «Ի վերջո, նրանք որոշեցին, որ չեն պատրաստվում պայքարել Քաբուլի համար»,- ասել է Սալիվանը NBC-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների համար «վատագույն սցենարը» կլինի հազարավոր զինվորներ ուղարկելը քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար, երբ աֆղանական բանակը «պատրաստ չէ կռվել»:

Սալիվանը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է մոբիլիզացնել միջազգային հանրությանը՝ Աֆղանստանում մարդու իրավունքները պաշտպանելու համար:

«Նա պատրաստ է միջազգային հանրությանը համախմբել այս հարցի շուրջ: Նա կրքոտ կերպով հոգ է տանում մարդու իրավունքների հարցերի մասին, եւ մենք կշարունակենք ուշադրություն դարձնել դրանց առաջիկա շրջանում,- ասել է Սալիվանը:- Բայց սա պատճառ չէ, որպեսզի Միացյալ Նահանգները պատերազմի երրորդ տասնամյակ մտնեն այլ երկրում ներքին հակամարտության պայմաններում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ