News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Աֆղանստանում եւ ստեղծել «միասնական, ներառական եւ ներկայացուցչական» նոր կառավարություն, որում նաեւ կանայք կլինեն:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Աֆղանստանի ինստիտուցիոնալ իրավահաջորդությունն ու միջազգային պարտավորությունների պահպանումը, ինչպես նաեւ՝ Աֆղանստանի եւ օտարերկրյա բոլոր քաղաքացիների անվտանգությունը»:

Խորհրդի անդամները «կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունները Աֆղանստանում» եւ «վերականգնել անվտանգությունը, քաղաքացիական եւ սահմանադրական կարգը», ինչպես նաեւ՝ իշխանության ներկա ճգնաժամը լուծելու եւ լուծում գտնելու համար հրատապ բանակցություններ սկսել:

Խորհուրդը, առանց թալիբներին առանձնացնելու, նաեւ կոչ է արել բոլոր կողմերին հավատարիմ մնալ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին եւ «վերջ դնել բոլոր չարաշահումներին ու խախտումներին»: Նա նաեւ կոչ է արել ՄԱԿ-ի եւ հումանիտար այլ անձնակազմերի հասանելիություն ապահովել՝ միլիոնավոր կարիքավորներին օգնելու համար:

Աֆղանստանի հարցով արտակարգ նիստի ժամանակ հայտարարությունը հավանության է արժանացել խորհրդի բոլոր 15 անդամների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
Ամենաշատ