News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ դատական ​​նիստեր արդեն վաղուց չեն կայացել: Նախ` արձակուրդների, ընտրությունների հետ կապված, իսկ վերջին երկու նիստերը` կապված Արմեն Գևորգյանի բացակայության հետ: Մասնակցելով խորհրդարանի նիստին եւ հանձնաժողովի ղեկավարների ընտրության ընթացակարգին, լինելով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի թեկնածու` Արմեն Գեւորգյանը չէր կարողացել մասնակցել դատական ​​նիստին: Առաջին անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայությունը հարգելի համարեց, սակայն երկրորդ անգամ, համաձայնվելով դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ, Գեւորգյանի բացակայությունը համարեց անհարգալից եւ կարգադրեց պատժամիջոցներ կիրառել` այսօրվա նիստին բերելու տեսքով:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Գեւորգյանը զարմանք հայտնեց դատարանի այս դիրքորոշման կապակցությամբ, բայց շեշտեց, որ հարգում է դատարանը, պատրաստ է հետաձգել գործերը եւ առանց որեւէ պատժամիջոցների ներկայանալ նիստին:

Արմեն Գեւորգյանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Ինքը՝ Քոչարյանը, չի վերցրել պատգամավորական մանդատը: Սկզբում այս գործում ներգրավված էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (այժմ` նաեւ պատգամավոր) եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, Օհանյանին եւ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումն ամբողջությամբ դադարեցվեց:

Համանման կերպով նշված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է նաեւ Քոչարյանի եւ Գեւորգյանի նկատմամբ: Մնացել է միայն մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին կաշառք վերցնելու մեջ եւ Արմեն Գեւորգյանին` փողերի լվացման մեջ: Սակայն գլխավոր դատախազությունը կարծում է, որ 300.1 հոդվածի վերացման հետ կապված մեղադրանքը կարող է փոխարինվել մեկ այլ «հարմար» հոդվածով: Այս առնչությամբ Գլխավոր դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան Քրեական դատավարության օրենսգրքի` մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող դրույթների մասով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ