Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանակում այցելելով Արարատի մարզ՝ եղել է նաեւ Երասխի սահմանին, շփվել հայ եւ ռուս սահմանապահների հետ: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը:
Կոպիրկինն այցելել է նաեւ ուղեկալներից մեկը, ընտանիքի անդամների հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ալեքսանդր Կորյակովի շիրիմին, ով զոհվել է 1948 թվակակին ծառայողական պարտականությունները կատարելիս՝ Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում։