News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի Gooding & Company աճուրդում տեղի են ունեցել սակարկումներ, որոնց ընթացքում վաճառվել է 1995թ McLaren F1։ Էքսկլյուզիվ շագանակագույն թափքի գույնով եւ ընդամենը 390 կիլոմետր վազքով կատարյալ պահպանված սուպերքարի համար անհայտ գնորդը վճարել է 20 465 000 դոլար, հայտնում է Motor-ը:

McLaren F1-ն արտադրվել է 1993-1998 թվականներին: Ընդհանուր առմամբ, բրիտանացի ինժեներները հավաքել են 106 յուրահատուկ սուպերմեքենաներ, որոնք ներկայացվել են որպես հանրային ճանապարհներով երթեւեկելու իդեալական սպորտային մեքենաներ: Մոդելը ստեղծելիս մասնագետները պատմության մեջ առաջին անգամ կառուցել են ածխածնային մանրաթելից պատրաստված մոնոկոկ: Բացի այդ, սուպերքարի ստեղծման ժամանակ օգտագործվել են տիտանից, ոսկուց, մագնեզիումից մասեր: Ավիատիեզերական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մոդելը երկար ժամանակ պաշտամունքային է համարվել:

Վաճառքի հանված մեքենան պատվերով ներկված է Creighton Brown էքսկլյուզիվ շագանակագույնով: 26 տարվա շահագործման ընթացքում այն անցել է ընդամենը 390 կիլոմետր՝ ամբողջ կյանքը անցկացնելով ճապոնացի կոլեկցիոների հավաքածուում: Աճուրդի ժամանակ անհայտ գնորդը կատարյալ McLaren F1-ի համար վճարել է 20 465 000 դոլար: Այս գումարը մեքենաների համար ռեկորդային է դարձել 2021 թվականին: Մեքենայի հետ միասին նոր սեփականատերը ստացել է շվեյցարական TAG Heuer 6000 Chronometer ժամացույց եւ տիտանից ոսկեզօծ պտուտակահանների հավաքածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ