News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Գյուղն անպաշտպան է մնացել։ Խոսակցություններ կան, թե մեր զինվորները դիրքերից հանեցին, որ ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն։ Այս պահին սակայն ոչինչ չի կատարվում բացի նրանից, որ մեր տղաները դուրս են եկել սահմաններից, նրանք դեռ իրենց տեղում են»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանը պատմեց, որ ռուս խաղաղապահներն են եկել մի որոշ ժամանակով գյուղի սահմանները պահելու, սակայն գնացել ու չեն վերադարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ