News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թալիբների իշխանության վերադառնալուց հետո Եվրամիությունը Աֆղանստանի կառավարության հետ կհամագործակցի միայն այն դեպքում, եթե նրանք հարգեն հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կանանց իրավունքները, եւ թույլ չտան ահաբեկիչներին օգտագործել Աֆղանստանի տարածքը: Այս մասին հայտարարել է ԵՄ ԱԳՆ ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Աֆղանստանի ցանկացած ապագա կառավարության հետ համագործակցությունը կախված կլինի խաղաղ եւ համապարփակ կարգավորումից եւ բոլոր աֆղանցիների, ներառյալ կանանց, երիտասարդների եւ փոքրամասնություններին պատկանող անձանց հիմնարար իրավունքները հարգելուց, ինչպես նաեւ Աֆղանստանի միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելուց՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորության եւ ահաբեկչական կազմակերպություններին Աֆղանստանի տարածքը օգտագործել թույլ չտալու հետ»,- ասված է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների քննարկման համար ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ հանդիպումից հետո արված նրա հայտարարության մեջ:

«Աֆղանստանում վատթարացող հումանիտար իրավիճակի» լուծման համար ԵՄ-ն կշարունակի օգնություն տրամադրել աֆղանցի ժողովրդին, ասել է նա:

Բորելը բոլոր մասնակիցներին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անվտանգ եւ անարգել հասանելիությունը կարիքավոր աֆղանցի կանանց, տղամարդկանց եւ երեխաներին, այդ թվում՝ ներքին տեղահանված մեծ թվով անձանց:

«ԵՄ-ն «Թալիբան»-ին կոչ է անում բոլոր հանգամանքներում կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները: ԵՄ-ն նաեւ կաջակցի Աֆղանստանի հարեւաններին` հաղթահարելու այն բացասական հետեւանքները, որոնք կարելի է ակնկալել փախստականների եւ միգրանտների հոսքի աճից»,- հավելել է նա:

Բորելը նշել է, որ չնայած Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարը հաջողությամբ է պսակվել, սակայն ազգային կառուցման գործընթացը տապալվել է՝ չնայած այդ երկրին ուղղված հսկայական միջոցներին:

«Եւ այս հանդիպման հիմնական եզրակացություններն այն էին, որ առաջին նպատակը, առաջնահերթությունը ինչպես եվրոպացի քաղաքացիների, այնպես էլ աֆղանցի այն քաղաքացիների տարհանումն է, ովքեր մեզ հետ աշխատել են ավելի քան 20 տարի, եթե նրանք ցանկանում են հեռանալ երկրից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ