News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը ակնկալում է, որ Թուրքիան «շատ կարեւոր» դեր կունենա Աֆղանստանից փախստականների հոսքը կարգավորելու գործում, հաղորդում է Duvar English-ը:

Իսպանիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բորելն ասել է, որ ԵՄ-ն պետք է սերտորեն համագործակցի Աֆղանստանի եւ Եվրոպայի միջեւ ճանապարհին գտնվող երկրների հետ` «մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար»: Նա հավելել է, որ Թուրքիան հատկապես կարեւոր դեր կխաղա դեպի Եվրոպա աֆղանցիների հոսքը զսպելու ջանքերում:

«Շատ աֆղանցիներ կփորձեն Թուրքիայով հասնել Եվրոպա: Այս դեպքում Թուրքիան շատ կարեւոր դեր կխաղա»,- ասել է Բորելը իսպանական RTVE հանրային հեռուստաընկերության եթերում:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերին Միացյալ Նահանգները հայտարարեց Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելու մտադրության մասին, Թուրքիան Աֆղանստանից միգրանտների հոսք է ընդունում: Այժմ, երբ Աֆղանստանը անցել է թալիբների վերահսկողության տակ, Թուրքիան եւ ԵՄ անդամները մտավախություն են հայտնում, որ Աֆղանստանում տիրող քաոսը կհանգեցնի նրան, որ աֆղանցիները կփախչեն՝ փորձելով փրկվել թալիբների դաժան իշխանությունից:

Նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստովանել է, որ կիրակի օրը, երբ թալիբները մտել են Քաբուլ, Թուրքիա աֆղանցի փախստականների հոսք է ուղեւորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ