News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում  Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։

Զինծառայողի հարազատներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ծնողները նույնպես փաստեր են հավաքում, թե որտեղ կարող են լինել իրենց որդիները.

«Հայրերը խրամատներ են մտնում, որոնողական աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»։

Հարազատը պատմեց, որ անհայտ կորած 21 զինծառայողները Ցոր զորամասից են։

«Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր։ Իմանալով՝ այնտեղ ինչ վիճակ է, տարել են երեխաներին այնտեղ։ Մեր երեխաները հրետանավորներ էին, իրենց դիրքերն այլ պետք է լինեին, բայց տարել են բավականին սխալ դիրքեր։ Ընդամենը մեկ սպա է եղել, որ մինչև վերջ մնացել է մեր երեխաների հետ և նրա ճակատագիրն էլ է անհայտ»,- պատմեց հարազատներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ