News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի է  ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի եւ Ռուսաստանի ոլորտային ընկերություններ եւ կազմակերպություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդագրությունից։

Հայկական կողմից ընդգրկված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի,  «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի եւ НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվեցին Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաեւ Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները,  մասնավորապես Կոլայի ԱԷԿ-ի № 1, 2 էներգաբլոկներում, Նովովորոնեժյան ԱԷԿ-ի № 4 էներգաբլոկում։

«Մեր ընդհանուր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության եւ արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց ՝ կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026 թվականից հետո», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն: Ըստ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի, Ռոսատոմի ձեռնարկությունները կուտակել են ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացձգելու հսկայական փորձ, եւ դա օգտակար կլինի Հայկական ատոմակայանի կրկնակի երկարաձգման հայեցակարգի պատրաստման համար: «2019-ին Կոլայի ԱԷԿ-ում հաջողությամբ ավարտվեց էներգաբլոկների լայնածավալ արդիականացումը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել նրանց անվտանգության մակարդակը եւ երկարաձգել շահագրծման ծամկետները մինչեւ 2033 եւ 2034 թվականները: Այժմ Կոլայի ատոմակայանը Մուրմանսկի շրջանում եւ Կարելիայում հուսալիորեն ապահովում է էլեկտրաէներգիայով սպառողների մեծ մասին», - ընդգծեց Եվգենի Սալկովը:

Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի մասնակիցներն արդեն ծրագրել են հետագա քայլեր՝ կրկնակի երկարաձգման եւ Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակումը, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշումը, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների եւ ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովումը եւ այլ կարեւոր աշխատանքները: Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչեւ 2021 թվականի վերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ