News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հաջորդ շաբաթ վերսկսելու է Աֆղանստանում մարդասիրական գործողությունները: Այս շաբաթ պարենային օգնություն է տրամադրվել 80.000 մարդու: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ դադարեցնում է հումանիտար օգնության միջանցքներով նախատեսված մատակարարումները՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Մենք ստիպված եղանք ժամանակավորապես դադարեցնել մեր գործունեությունը որոշ շրջաններում, որտեղ տեղի էին ունենում զինված բախումներ եւ բռնության գործողություններ: Սակայն ակնկալում ենք, որ բոլոր մարդասիրական գործողությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ, եթե իրավիճակը թույլ տա: Մեր անձնակազմի անվտանգության ապահովման դեպքում ՊՀԾ-ն շարունակելու է աջակցություն տրամադրել Աֆղանստանի ժողովրդին», - գործակալության թղթակցին ասել է ՊՀԾ ներկայացուցիչ Ֆրենսիս Քենեդին:

«Միայն այս շաբաթվա ընթացքում օգնություն ենք ցուցաբերել 80 հազար մարդու եւ մինչ այժմ կարողացել ենք սնունդ տրամադրել 400 հազար մարդու, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները», - հավելել է նա:

Զրուցակիցը հայտնել է, որ Աֆղանստանում տիրող անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել ծրագրի գործունեության հետագա ժամանակավոր ընդհատումների: Նա ընդգծել է, որ կազմակերպությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի շարունակի գործունեությունը, սակայն ՊՀԾ-ն լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի: Նա պարզաբանել է, որ գործողությունը մինչեւ տարեվերջ շարունակելու համար 200 միլիոն դոլար է հարկավոր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
Ամենաշատ