News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց արդեն ավանդույթ դարձած, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Հաշտ ճամբար» ծրագրին:

Բանկի աշխատակիցները «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելեցին Հանքավանում և Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում 11-13 տարեկան շուրջ 1000 երեխաներ:

Երեխաները մասնակցեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչնների կազմակերպած հետաքրքիր խաղ-մրցույթների, որոնց օգնությամբ ստացան գիտելիքներ և ֆինանսական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Խաղերին մասնակից բոլոր երեխաները ստացան նվերներ, ինչը նրանց պարգևեց անսահման ուրախություն:

Ծրագրի ավարտին՝  ակտիվ մասնակցության և աջակցության համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ՀՀ կենտրոնական բանկին, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին, մասնակից այլ կառույցների ներկայացուցիչներին, որոնք իրենց ներդրումն ունեցան երեխաների ֆինանսական կրթման և ուրախ հանգիստն ապահովելու գործում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է նոր սերնդի ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ շարունակաբար մասնակցելով երեխաներին ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքներ փոխանցող ծրագրերին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ