News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու: Այս մասին, Վեհափառ Հայրապետի 70-ամյակի առիթով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան, «Արմենպրես»-ին հայտնել է  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

«Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեդարձն է, լրանում է Հայրապետի ծննդյան 70-ամյակը, սակայն, ելնելով բոլորին հայտնի հանգամանքներից, Վեհափառ Հոր մասնավոր ցանկությամբ հոբելյանը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու»,- նշել է նա՝ հավելելով, որ «Ամենայն Հայոց Հայրապետն այս առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղում համայն մեր ժողովրդին և աղոթում Հայաստան և Արցախ հայրենի մեր աշխարհի խաղաղության, ապահով և անվտանգ կյանքի համար»։

Վահրամ ավագ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճամփորդում է, Նորին Սրբությունը Մայր Աթոռի ծրագրերին առնչվող այցերով եղել է Շվեյցարիայում և Ավստրիայում։ «Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և Ավստրիայում՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու՝ Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի հետ։ Աշխատանքային հանդիպումներին հաջորդած իր արձակուրդային օրերից հետո Վեհափառ Հայրապետն օգոստոս 25-ին կվերադառնա Մայր Աթոռ»,-  հայտնել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ