News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում կարանտինը կգործի մինչեւ բնակչության առնվազն 70 տոկոսը կպատվաստվի, քանի որ ամենօրյա վարակները ռեկորդներ են սահմանում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Անհնար է ապրել սահմանափակումներով հավերժ»,-ասել է Մորիսոնը Ավստրալական ռադիոհաղորդակցման կորպորացիայի տված հարցազրույցի ժամանակ:

Կարանտինը կորոնավիրուսի բռնկումները զսպելու դաշնային կառավարության առանցքային ռազմավարությունն է նախքան պատվաստված բնակչության 70 տոկոսի շեմը սահմանելը:

Շաբաթ ոստիկանություն ձերբակալել է հարյուրավոր մարդկանց մեկուսացման դեմ ցույցի ժամանակ Սիդնեյում եւ Մելբուրնում, որտեղ խստորեն գործում է մեկուսացումը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամբողջովին պատվաստվել է 16 տարեկանից բարձր ավստրալացիների ընդամենը շուրջ 30 տոկոսը: Դա տեղի է ունենում, քանի որ Pfizer պատվաստանյութը բավարար չէ, իսկ AstraZeneca պատվաստանյութը մտահոգում է բնակչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ