News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն զբաղեցնում է ակտիվ հարձակողական դիրք, հայրենական դիվանագիտական ծառայության ներուժն աշխատում է շատ գրագետ, Ռուսաստանի ազգային շահերից ելնելով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեծ գաղտնիք չէ, որ մեր դիվանագիտական գերատեսչությունը զբաղեցնում է շատ ակտիվ, հարձակողական դիրք: Երբեմն ես անգամ ստիպված եմ լինում հիշեցնել (Սերգեյ Լավրովին), որ նա պաշտպանության նախարար չէ, այլ արտաքին գործերի նախարար է»,-ասել է նա «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր դիվանագիտական ծառայության հսկայական մասնագիտական ներուժը, իհարկե, այսօր իրացվում է եւ աշխատում, անշուշտ, շատ գրագետ՝ ելնելով երկրի ազգային շահերից»,-հավելել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ