News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը կիրակի իրականացրել է իր 120 աշխատակիցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տարհանումն Աֆղանստանից Ղազախստան: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ն Աֆղանստանում Քաբուլից Ալմաթի է դուրս բերել 120 մարդու, սա երկրորդ նման թռիչքն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ուղեւորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցները եւ մի քանի հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք ՄԱԿ-ի գործընկերներն են Աֆղանստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ը կենտրոնացած է «մեր հազարավոր աշխատակիցների եւ գործընկերների անվտանգության» ապահովման վրա եւ աշխատում է «կարեւոր հումանիտար եւ այլ օգնություն հասցնել կարիքավոր միլիոնավոր աֆղանցիներին»,- ասել է Դյուժարիկը:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի մոտ հարյուր աշխատակից Քաբուլից մեկնել է Ալմաթի` հեռավար ռեժիմով աշխատանքը շարունակելու համար: Մինչ արմատական ​​«Թալիբան» շարժման վճռական հարձակումը, Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում կար մոտ 3000 տեղացի բնակիչ եւ ավելի քան 700 օտարերկրացի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ