News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը, ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին, նույն ստորաբաժանման ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը և քաղաքական խորհրդատու Կրիստինա Հանսելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդեն ստեղծված արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը բավական արդյունավետ զարգացումներ ունի՝ արժևորելով երկարամյա համագործակցության ընթացքում կիբեռհանցագործության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ոլորտներին վերաբերող մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները:

Կոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունը այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի  հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:

ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորել են նաև փոխադարձ իրավական օգնության շրջանակներում քննիչների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու գործընթացը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել և ընդլայնել համագործակցությունը, էլ ավելի զարգացնել ձևավորված ավանդույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ