News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իրեն վատ է զգացել։ Գործընկերները ստիպված են եղել նրա համար շտապ օգնություն կանչել։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։

Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ասել, որ Փաշինյանը ԱԺ դահլիճ է եկել «ախրանիկներով»։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։

Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։

Երբ Աննա Մկրտչյանը կապիտուլյանտ  բառն օգտագործեց, Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի բարձրախոսը անջատեց։

Մթնոլորտը երբ ավելի լարվեց, ավտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ եւ դուրս հրավիրեցին պատգամավոր Մկրտչյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ