News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից տեսանյութ է հրապարակել։

Հոլովակում երեւում է, թե ինչպես են  ԱԱԾ-ի ՊՊԾ ղեկավարն ու աշխատակիցները քաշքշում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։

Այդ ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նայում էին տեղի ունեցողին, սակայն ոչինչ չէին ձեռնարկում, փոխարենը  գոռգոռում էին ընդդիմադիրների վրա ու վիրավորանքներ հնչեցնում։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։

Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ասել, որ Փաշինյանը ԱԺ դահլիճ է եկել «ախրանիկներով»։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։

Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։

Երբ Աննա Մկրտչյանը կապիտուլյանտ  բառն օգտագործեց, Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի բարձրախոսը անջատեց։

Մթնոլորտը երբ ավելի լարվեց, ավտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ եւ դուրս հրավիրեցին պատգամավոր Մկրտչյանին։ Իրավիճակն էլ ավելի սրվեց, որի ընթացքում վնասվածքներ ստացան Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։

Տպել
Ամենաշատ