News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի»-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ «Թալիբանը» պատասխանատու է ահաբեկչությունը կանխելու, մարդու իրավունքները հարգելու եւ Աֆղանստանում խաղաղ լուծում գտնելու համար:

G7-ի հայտարարությունը արվել է Մեծ Բրիտանիայի կողմից հրավիրված արտակարգ նիստից հետո եւ Աֆղանստանի վերաբերյալ գլոբալ ռազմավարության դաշնակիցներին միավորելու ջանքերի մաս է հանդիսանում:

«Մասնավորապես, մենք վերահաստատում ենք, որ «Թալիբանը» պատասխանատվության է կրելու ահաբեկչությունը կանխելու իրենց գործողությունների համար՝ մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, աղջիկների եւ փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաեւ Աֆղանստանում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի բոլոր կողմերին բարեխղճորեն աշխատել ներառական եւ ներկայացուցչական կառավարություն ստեղծելու համար՝ կանանց եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների իրական մասնակցությամբ:

Ցանկացած ապագա կառավարության օրինականությունը կախված է նրանից, թե «Թալիբանը» ինչ մոտեցում է ցուցաբերում իր միջազգային պարտավորությունները եւ Աֆղանստանում կայունության ապահովման պարտավորությունը կատարելու համար»:

G7-ի երկրները, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն ընդգծել են իրենց նվիրվածությունը Աֆղանստանի ժողովրդին, հումանիտար օգնության տրամադրման եւ փախստականներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ «առաջնահերթ խնդիրը իրենց քաղաքացիների եւ այն աֆղանստանցիների անվտանգ տարհանումն է, ովքեր համագործակցել են իրենց հետ եւ աջակցել վերջին քսան տարիների ընթացքում, ինչպես նաեւ Աֆղանստանից նրանց անվտանգ ելքի ապահովումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ