News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ոսկու գները չորեքշաբթի առավոտյան նվազում են դոլարի աննշան աճի եւ ռիսկային տրամադրությունների աճի ակնկալիքների ֆոնին` ԱՄՆ-ից 3.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային ծրագրի մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, գրում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով կամ 13.4 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1795.1 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.77 տոկոսով եւ կազմել 23.71 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ոսկու գինը նվազել է 1 ունցիայի դիմաց 1.800 դոլարի մակարդակից` դոլարի որոշակի արժեւորման ֆոնին:  Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ վեց հիմնական գործընկեր երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում էր 0.14 տոկոսով` մինչեւ 93.03 կետ: Մինչ այդ ցուցանիշը երկու օր շարունակ նվազում էր: Թանկարժեք դոլարը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթներով մետաղ գնելիս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ