News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի պղնձի գինը խորհրդանշորեն նվազում է ավելի վաղ դոլարի թուլացման եւ մատակարարումների մեջ խափանումների ռիսկերի հետեւանքով գրանցված աճից հետո շտկման շրջանակներում,  վկայում են աճուրդների տվյալները, հայտնում է «Փրայմ»-ը:

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով եւ կազմել 4.2525 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Շաբաթվա սկզբից մետաղը թանկացել է 2.9 տոկոսով:

Երեքշաբթի օրվա վերջին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը բարձրացել էր 1.11 տոկոսով` մինչեւ 9376 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.5 տոկոսով` մինչեւ 2615 դոլար, ցինկի արժեքը` 3.04 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 3018 դոլար:

Նախորդ երկու օրերին պղնձի գներին նպաստում էր դոլարի թուլացումը: Էժան ամերիկյան արժույթը հումքային ապրանքները, այդ թովում` պղինձը, ավելի մատչելի է դարձնում այլ արժույթներով գնման համար:

Գների վրա ազդում էին նաեւ Չիլիի պղնձի հանքերում գործադուլների պատճառով մատակարարումների խափանումների մտավախությունները եւ Չինաստանի առաջընթացը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Չինաստանը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում: Արդյունքում երկուշաբթի պղնձի գինն աճել է 2.4 տոկոսով, իսկ երեքշաբթ` 0.5 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ