News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը սխալ է գնահատել թալիբներին դիմակայելու աֆղանական ուժերի կարողությունը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում հատուկ հայտարարությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջազգային հանրությունն ակնկալում էր, որ մարտեր  կլինեն աֆղանական ուժերի եւ թափ հավաքող թալիբների միջեւ,- ասել է կանցլերը:- Մենք թերագնահատեցինք, թե ինչ կայծակնային արագությամբ աֆղանական ուժերը կդադարեն դիմադրել»:

Ընդ որում, այժմ, նշել է Մերկելը, Աֆղանստանի՝ ահաբեկիչների հենակետ վերածման սպառնալիք կա: «Մենք չպետք է աչք փակենք այն սպառնալիքի վրա, որ ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանը կրկին կարող է միջազգային ահաբեկչական սպառնալիքի հենակետ դառնալ»,- ասել է նա:

Գերմանիայի կանցլերը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը հասել է այն նպատակին, որն իր առջեւ դրել էր 2001 թվականին՝ կանխել այլ երկրներում ահաբեկչական հարձակումների ծրագրումը Աֆղանստանի տարածքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաբուլում պայթյուն է որոտացել
Նախնական տվյալներով՝ պայթել է ճանապարհի մոտ դրված ականը․․․
Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր
Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում...
Աֆղանստանի Նանգարհար նահանգում ԻՊ-ի առնվազն 80 զինյալ հանձնվել է թալիբներին
Նրա խոսքով՝ ահաբեկիչների կապիտուլյացիան հնարավոր է դարձել ցեղերի առաջնորդների միջնորդության շնորհիվ․․․
Քաբուլի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել
Aamaj լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մագնիսական ականը, որն ամրացված է եղել ․․․
Պենտագոնը խոստացել է կանխել ԻՊ-ի վերածնունդն Իրաքում
«Մենք կանենք ամեն ինչ՝ Իրաքի կառավարությանն աջակցելու եւ այս խմբի հզորության վերականգնումը թույլ չտալու համար...
Մեծ Բրիտանիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն «ահաբեկչական կազմակերպություն» կհայտարարի
«Պարզ ասած՝ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է...
Ամենաշատ