News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեծ թվով խնդիրների լուծման պատասխան կառավարության ծրագրի անվտանգության բլոկում բացակայում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մենք ուզում ենք, որ երկրում լինի խաղաղություն, եւ դրա մասին կարծում եմ՝ երկրում կա կոնսենսուս, բայց կառավարության ծրագրի այդ հատվածի հաջորդ տողում գրված է, որ ստեղծված իրավիճակում դա մեզնից կախված չէ, ինչն ինքնին խնդիր է եւ ցույց է տալիս կառավարության ծրագրի արդեն իսկ նախաբանում եղած հակադրությունները։ Ընդհանրապես խաղաղության մասին հատվածները որպես ընտրական տեխնոլոգիա էր օգտագործվում էր հանրությանը համար, իսկ իրականում սրա մեջ մանիպուլյացիա կար»,- նշեց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմի ավարտից հետո կային տարածքներ, որոնք որոնք որեւէ փաստաթղթով չպետք է փոխանցվեին Ադրբեջանին, սակայն փոխանցվեցին․ «Դիտարկենք Ադրբեջանի տեսանկյունից․ արդյոք Ադրբեջանը, օգտագործելով այդ նախադեպը, ունի հնարավորություն Հայաստանին իր օրակարգը թելադրելու մեզ»։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ կառավարության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը.

«Եզրույթի բացակայությունը ձեր քաղաքականությո՞ւնն է, մտածելակե՞րպն է, թե ի՞նչ։ Ընդորում՝ բոլոր կետերում նշված է «Հայաստանի Հանրապետություն», սակայն «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը բացակայում է։ Չգտա նաեւ սպաների հետ կապված որեւէ բլոկում։ Անվտանգության ոլորտի հետ կապված ցանկացած փոփոխության հիմքում հատկապես հիմա, երբ մենք ամեն ինչ զրոյից ենք սկսում, կանգնած է սպան։ Եթե մենք սպայի գործոնը մղում ենք երկրորդ-երրորդ պլան, ապա այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որեւէ շանս չունեն»։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ծրագրում նշված չէ, թե ինչ խնդիր է դրված Զինված ուժերի առջեւ։

«Զինված ուժերը որեւէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ։ Զինված ուժերը խնդիր ունե՞ն արդյոք ոչ էֆեկտիվ բանակցությունների պայմաններում Արցախում մարտ վարելու եւ հարց լուծելու, թե՞ ոչ։  Մեծ թվով խնդիրների պատասխան ես այս ծրագրում ես չեմ տեսել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ