Առնվազն չորս մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է Վաշինգտոնի Բենթոն շրջանում հրաձգության եւ հրկիզման մի շարք միջադեպերի հետեւանքով, հաղորդում է CBS-ը՝ վկայակոչելով իշխանություններին:
Չորեքշաբթի առավոտյան կրակոցների ու հրկիզումների մասին տեղեկություններ էին ստացվել Ֆինլի բնակավայրից: Երբ ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած տղամարդու եւ այրված երկու տուն: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Քննիչները զոհերից մեկի դին գտել են այրված տանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ֆինլիում հրկիզման կասկածյալն այնուհետեւ դրանք կազմակերպել է Բենթոն շրջանի այլ թաղամասերում: Մասնավորապես, Քեննեվիք քաղաքում հայտնաբերվել է եւս երկու մարդու դի:
Դրանից հետո իրավապահ մարմինները պարզել են, թե որտեղ է գտնվում հարձակվողի ավտոմեքենան: Մոտենալով ավտոմեքենային` ոստիկանները կրակոցներ են լսել եւ կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ: Անհայտ անձը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահում առանց կյանքի նշանների: