News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 24-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։

NEWS.am-ին FPWC թիմից հայտնում են, որ պարզվել է՝ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ եւ նրան հարկավոր է օգնություն։

Հիմնադրամի մասնագետները հատուկ հեռահար թմրեցնող սարքի միջոցով քնեցրել են կենդանուն եւ տեղափոխել անվտանգ վայր։ Գորշ արջն ուշքի գալով վերադարձել է վայրի բնություն։ Տեղում աշխատել են FPWC թիմի անդամները, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ՝ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ընդգծենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ներառված կենդանատեսակ է եւ ունի հատուկ պահպանության կարիք։ Գորշ արջի որսն արգելված է, ինքնաշեն կամ այլ թակարդներ տեղադրելը նույնպես անթույլատրելի է եւ նախատեսում է պատասխանատվություն։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար եւ հիշեցնում՝ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի կենդանաբանական այգին 1 օր փակ կլինի
Այգում անցկացվելու է «Երազանքի երեկո» միջոցառումը հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաների և նրանց…
Չինաստանում 420 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած ծովային կարիճի նոր տեսակ է հայտնաբերվել
Terropterus xiushanensis gen. et sp. nov-ը հնագույն ծովային կարիճ է, որը պատկանում է Eurypterus ցեղատեսակին եւ ապրում էր սիլուրյան ժամանակաշրջանում...
Նովա հովազը վերադարձել է Արարատի մարզ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից…
Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին
Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ...
Ամստերդամի օդանավակայանը սագերի դեմ պայքարելու համար խոզերի է ներգրավել
Օդանավակայանի ղեկավարությունը պայմանավորվել է տեղացի ֆերմերի հետ, եւ նա դաշտ է բերել իր 20 խոզերին․․․
Գտնվել է «կենդանի» բջիջներով դինոզավր
Սա դինոզավրերի ԴՆԹ-ի հայտնաբերման հույս է տալիս...
Ամենաշատ