News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Բանակցողներից մեկի հետ զրույցի ընթացքում ես տեղեկացա, որ եռակողմ բանակցություններն ընթանում են դրական ուղղությամբ, իսկ մինչեւ երեկո խնդիրը կհարթվի ու ճանապարհը կբացվի: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ երեկ ադրբեջանցիները փակել են ճանապարհի մի հատված «վիճելի տարածքներում», որոնք, ըստ խորհրդային քարտեզների, իրենցն է: «Այս ուղղություններով նրանք փակել են ճանապարհը կամ «Ուրալ»-ով, կամ այլ ավտոմեքենայով: Այս պահին ճանապարհի այդ հատվածը շարունակում է փակ մնալ»,- ասաց պատգամավորը:

Նարեկ Ղահրամանյանը պարզաբանեց, որ ադրբեջանցիները նշում են, որ իբր հայ զինծառայողները վիրավորել են իրենց զինծառայողին:

«Սակայն, որքանով ես տեղյակ եմ, հայ սահմանապահներն իրենց հետ սվին դանակ չունեն: Այս գործողություններն ուղղված են ճնշում գործադրելուն եւ լարվածության աճին, սակայն դա ապարդյուն է: Ուզում եմ հերքել այն  շրջանառված տեղեկությունները, թե եղել են կրակահերթեր, նույնիսկ զոհեր եւ վիրավորներ կան,  նման բան չկա։ Սխալ են նաեւ այն տեղեկությունները, թե գյուղերը տարհանվում են: Ես խոսել եմ մարզպետի, նրա տեղակալի, բնակչության հետ, նման բան չկա»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ Գորիս-Որոտան ճանապարհի հատվածն էլ է փակված, ապա այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ տեղեկություններ չունի:

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը փակել էր Գորիս-Կապան միջպետական ​​ճանապարհը: Հաղորդվում է, որ փակ է նաեւ Գորիս-Որոտան ճանապարհը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Քաշաթաղից տեղահանված արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Նրանք դժգոհում են, որ բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարաննեի գները ցածր են գնահատվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ