News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական պարտքն արդեն հատում է 9 մլրդ դոլարի սահմանը. հունվարից հուլիս կառավարությունը ՀՀ պարտքն ավելացրել է 1 մլրդ դոլարով։

Վերջին օրերին Ազգային ժողովում, Սյունիքի ճանապարհներին տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերում ստվերվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք, փորձագետների ահազանգի համաձայն, օրեցօր խորանում են։ Այս պայմաններում ուղղակի անտեսվում են կարևոր տեղեկություններ, որոնցից մեկն էլ պետական պարտքի ավելացնումն է։ Մասնավորապես՝ 2021 թվականի օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հայաստանին 175 մլն դոլար վարկ տրամադրելու մասին Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը։ Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 8,973 միլիարդ դոլար է։ Նոր խոշոր պարտքեր վերցնելու պատճառն այն է, որ Հայաստանն ամբողջությամբ չի վերականգվել 2020 թվականի տնտեսական ճգնաժամից, և տնտեսությունն աշխուժացնելու լրացուցիչ ներարկումների կարիք ունի։

Աշխարհի բոլոր երկրներն ունեն պետական պարտք․ խնդիրը դա չէ, այլ պարտքի  արագ աճի տեմպը և արդյունավետ օգտագործումը։ Մասնավորապես՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում գործող կառավարությունը պետական պարտքը ավելացրել է 1 մլրդ դոլարով կամ 12,6 տոկոսով, այն դեպքում, երբ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվությունը կազմել է 5,2 տոկոս, համեմատության համար նշենք, որ Վրաստանի տնտեսությունն աճել է 12,3 տոկոս։ Այսինքն՝ այդքան ֆինանսական ներարկումներից հետո էլ Հայաստանի տնտեսության աճը շատ փոքր է․ պետական պարտքի կառավարման արդյունավետությունը խիստ կասկածելի է այս տվյալներով։

Ներկայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 3032 ԱՄՆ դոլար պարտք է կուտակել, որն ապագայում մարելու համար չեն ստեղծվել անհրաժեշտնախադրյալներ։

Ուշագրավ է, որ այս տարի պետական պարտքի ավելացումը տեղի է ունեցել աննախադեպ բարձր հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերի աճի պայմաններում։ Հիշեցնենք, որ գործող կառավարությունը հայտարարել է, թե 52,5 մլրդ դրամով կամ 7,5 տոկոսով գերակատարել է հարկային մուտքերը։ Այսինքն՝ մի կողմից հիմնականում գնաճի հաշվին ավելացել են հարկային եկամուտները, մյուս կողմից կառավարությունն արագ տեմպերով մեծացնում է պետական պարտքը։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ