News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վան նահանգի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ամեն տարի մատուցվող պատարագին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, այս տարի եւս սահմանափակ թվով մարդ կմասնակցի։

Akunq.net–ի հաղորդման համաձայն՝ արդեն 9-րդ անգամ կազմակերպվող պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին նախատեսվող պատարագի ժամանակ եկեղեցում կգտնվեն միայն Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն մոտ 25 հոգի և խիստ սահմանափակ թվով մարդիկ։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ եկեղեցու վերականգնումն սկսել էր 2005 թ․ և ավարտվել 2007-ին, որից հետո այն բացվել էր որպես «հուշարձան-թանգարան»։ Առաջին պատարագն այստեղ մատուցվել էր 2010 թ․ սեպտեմբերի 19-ին։

Վանի նահանգապետը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նաև հայտնել է, որ պատարագի համար Հայոց պատրիարքարանին ամեն տեսակի աջակցություն կցուցաբերվի։ Պատարագի արարողությունը կցուցադրվի ուղիղ եթերով, սակայն եկեղեցու ներսում ամենաշատը 50 հոգի կգտնվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ