News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարգեւատրել է «Ոսկե գեղմ» շքանշանով: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Բաթումում, որտեղ Վրաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը բացել են Թուրքիայի ներդրումներով կառուցված Sheraton հյուրանոցը:

Վրաստանի նախագահը նշել է Թուրքիայի վարչապետի հերոսությունը՝ շեշտելով, որ վերջինս ժամանել է Թեհրանից եւ Բաքվից, որտեղ կարեւոր հանդիպումներ է ունեցել եւ շատ հոգնած է:

«Մենք բոլորս շատ նյարդային էինք Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ, եւ այս հարցը շատ կարեւոր է Վրաստանի համար, նման փոքր երկրների համար, ինչպիսին մերն է. Դա փրկության հարց էր, տարիներ շարունակ այն եղել է չլուծված հարց: Էրդողանն ու Բրազիլիայի նախագահը գնացել էին Թեհրան եւ կարողացել են փրկել իրավիճակը: Սա իսկական դիվանագիտական ճեղքում եւ հաջողություն է Եվրոպայի, Իրանի, ԱՄՆ-ի եւ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում` Վրաստանի համար»,- նկատել է Սահակաշվիլին:

«Էրդողանը էական դեր է խաղացել մեր երկու երկրների միջեւ պատի վերացման, Վրաստանի զարգացման, Վրաստանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման գործում: Այս արժանիքների համար ես ցանկանում եմ Վրաստանի բարձրագույն պարգեւներից մեկը, որը ձուլված է Վրաստանում արդյունահանած ոսկուց, հանձնել նրան»,- ասել Վրաստանի նախագահը:

Էրդողանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին՝ պարգեւի համար, եւ ասել, որ իր համար մեծ պատիվ է նման շքանշան ստանալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ