Քաբուլի օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Fox հեռուստաալիքի տվյալներով՝ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել մոտակա Abbey հյուրանոցում, որտեղ հավաքվում էին ամերիկացիները: Առաջին պայթյունը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ: Պատճառը մահապարտ ահաբեկչի հարձակումն է եղել, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ԻՊ-ի կողմնակիցն էր:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ, եւ կան տասնյակ վիրավորներ թալիբների եւ ամերիկացի զինծառայողների շրջանում: Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 70 մարդ: